Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Թագուհի Թովմասյան. Ես կայացրել եմ Իմ քայլը խմբակցությունից դուրս գալու որոշում

Թագուհի Թովմասյան. Ես կայացրել եմ Իմ քայլը խմբակցությունից դուրս գալու որոշում
17.11.2020 | 22:45

«Ես կայացրել եմ Իմ քայլը խմբակցությունից դուրս գալու որոշում։ Եվ այդ քայլով ես փորձում եմ իմ բողոքը հայտնել այս ամենի դեմ, ինչ տեղի ունեցավ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


Նա ասաց, որ մամուլից է տեղեկացել Արցախի մասին ստորագրված փաստաթղթի մասին։ «Ինչ վերաբերում է ներքաղաքական վիճակին կամ իմ հետագա գործունեությանը, ես ուզում եմ հայտարարել, որ ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է։ Եվ իմ հայրենիքն այսօր գտնվում է ծանր վիրավոր վիճակում և փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում։ Սա աններելի է ուղղակի։ Ես կարող էի պատգամավորի մանդատից էլ հրաժարվել, բայց դա չարեցի իմ շատ գործընկերների և արցախցի շատ հարգարժան մարդկանց խնդրանքով»,- ասաց Թովմասյանը։

Դիտվել է՝ 5240

Մեկնաբանություններ